Այցելություն դեպի ագարակ

Այսօր մենք այցելեցինք ուսումնական ագարակ: Ագարակը մոտ է մեր դպրոցին, այդ պատճառով մենք քայլելով գնացինք այնտեղ: Ագարակում բնակվում են Մաշա ձիուկը, կատաղած շները, հպարտ սիրամարգը և ագարակի նոր բնակիչ լեռնային այծը: Մենք կերակրեցինք ձիերին, հետո ձիավարեցինք: Ագարակում ժամանակը շատ արագ է անցնում:

Ուսումնական ձմեռ

«Ուսումնական ձմեռ» նախագծի շրջանակում ես կարդացել եմ ֆրանսիական հեքիաթների ժողովածու։ Սովորել եմ մի շարք ֆրանսիական հատուկ անուններ և փողի տեսակներ։ Մի քանի հեքիաթներ շատ նման էին Հովհաննես Թումանյանի կողմից գրված հայտնի հեքիաթներին։ Օրինակ՝ <<Հովին ու թագավորի աղջիկը>> հեքիաթը շատ նման էր Հ․Թումանյանի <<Սուտասանը>> հեքիաթին, <<Հեքիաթ հայրիկի, մայրիկի և աղջկա մասին>> նման է << Պոչատ Աղվեսը>> հեքիաթին, իսկ <<Վադուայե>> հեքիաթը՝ << Ծիտը>> հեքիաթին, <<Հեքիաթ աքլորի մասին>> ՝ <<Անհաղթ աքլորը>> հեքիաթին։ Ինձ ամենից շատ դուր եկավ <<Մարկասա արքայադուստրն ու դրեդեյին թռչունը>> հեքիաթը։

Այցելություն թատրոն

Հունվարի 12-ին մենք դասարանով գնացել էինք Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի  թատրոն: Թատրոնում դիտեցինք Դոնալդի Բիսեթի հեքիաթների հիման վրա ստեղծված ներկայացումը: Ներկայացված էին    «Ղիփն ու գիհին», «Մոռացված ծննդյան օրը», «Ցանկությունների ծառը», «Գոճին, որը սովորել էր թռչել», «Ճանապարհորդուհի Միրանդան», «Ոստիկան Արթուրն ու նրա Հարրի անունով նժույգը» ստեղծագոչծությունները: Ես կարդացել էի այս հեքիաթները, իսկ Միրանդայի արկածների մասին Լոնդոնում գրել և հրապարակել էի իմ բլոգում: Ինձ ամենաշատը դուր եկավ Միրանդայի կերպարը, ինչպես նաև Ուիլիամ Քեդոգան Սմիթ ծերուկի կերպարը, ով խաղում էր մի աղջիկ, որը շատ ծիծաղելի տեսք ուներ, և Մոռացված ծննդյան օրը հեքիաթի  բեմականացված դրվագը: Ներկայացումը շատ հետաքրքիր էր, հատկապես, երբ նախապես կարդացել էի հեքիաթները:

Ճանապարհորդություն դեպի Արայի լեռ

Ճանապարհորդություն դեպի Արայի լեռ

Սեպտեմբերի քսանհինգին ես դասարանցիներիս և ուսուցչուհուս հետ միասին գնացել էի Արայի լեռան բարձունքը հաղթահարելու: Արայի լեռան անունը գալիս է Արա Գեղեցիկ աստծո անունից:Սարը նման է պառկած մարդու՝ Արա գեղեցիկին: Սարը բարձրանալիս մենք տեսանք քարացած գառնուկների, շան գլխի: լեռան մեջ մի փոքրիկ եկեղեցի կար, որի անունը Ծաղկեվանք է: Ծաղկեվանքում մենք տեսանք քարերից կաթացող ջուր, որը նման էր արցունքների: Արա լեռա ստորոտին բնությունը շատ գեղեցիկ էր: Բնության գրկում նախաճաշեցիք, խաղացինք, վազվզեցինք և վերադարձանք դպրոց երթուղայինով:

Ճամփորդություն դեպի Վարդավառի այգի

Սեպտեմբերի մեկին՝ գիտելիքի օրվա կապակցությամբ, ընկեր Անահիտը մեզ անակնկալ մատուցեց և մեզ ուղեկցեց Վարդավառի այգի։ Այգին ինձ շատ դուր եկավ։ Այնտեղ կար մի մեծ, գեղեցիկ արհեստական լիճ, որի մեջ լողում էին մանր ձկնիկներ։ Մենք այգին մաքրեցինք  աղբից, մի քիչ խաղացինք և վերադարձանք դպրոց։

Իմ կարդացած գիրքը

Ամառային արձակուրդին ես կարդացել եմ Ջաննի Ռոդարիի «Հեքիաթներ հեռախոսով» գիրքը։ Այնտեղ կային շատ հետաքրքիր ու ծիծաղելի պատմվածքներ։ Ամենաշատը իմ դուրը եկավ «Պաղպաղակե դղյակը», «Պյոմբինոյի հայտնի անձրևը», «Շոկոլադե ճանապարհը» , «Բրիֆ, բրուֆ, բրաֆ» պատմվածքները։

Փարավոնի օձերը

Փարավոնի օձերը

Այսօր մենք գնացել էինք միջին դպրոց: Մենք դիտեցինք տարբեր փորձեր քիմիայի լաբորատորիայում: Ինձ ամենից շատը դուր եկավ օձերով փորձը: Ուսուցչուհին վառեց մոմը, որի վրա դրել էր ինչ-որ կոճակներ: Կոճակները վառվելիս օձի պատկերներ առաջացան: Ես շատ հավանեցի այդ փորձը, քանի որ ես օձերին

Փարավոնի օձերը

շատ եմ սիրում:

Պլանետարիում

Պլանետարիում

Այսօր ես դասընկերներիս հետ գնացել եմ Պլանետարիում և շատ լավ ժամանակ եմ անցկացրել այնտեղ: Պլանետարիումում ես շատ բաներ իմացա Երկիր մոլորակի և այլ մոլորակների մասին արեգակնային համակարգում: Պլանետարիումը գտնվում էր Անգլիական այգում, մի մե՜ծ շրջանաձև կառույցի մեջ: Այն ամբողջությամբ սպիտակ էր, իսկ ներսում շա՜տ հետաքրքիր էր: Մենք տեղավորվեցինք փափուկ բարձերի վրա և նայեցինք առաստաղից կախված էկրանին: Էկրանի վրա մոլորակները շարժվում էին, մեկ մոտենում էին, մեկ հեռանում էին: Ես իմացա, որ մեր Երկիր մոլորակը թվով երրորդ մոլորակն է ՝ ըստ Արեգակից ունեցած հեռավորության: Շատ շնորհակալ եմ իմ ուսուցչուհի ընկեր Անահիտին

նման հետաքրքիր օր կազմակերպելու համար: