Հորինուկ

Պոչով աղվեսը։    

Լինում է, չի լինում մի անպոչ աղվես է լինում։ Էս աղվեսը շատ դժբախտ է լինում, քանի որ պոչ չի ունենում։ Մի օր նա որոշում է գնալ իր համար նոր ու գեղեցիկ պոչ փնտրելու։ Առավոտյան ճանապարհ է ընկնում։ Գնում է քհում, հանդիպում է նապաստակին։

-Նապաստակ ջան, նապաստակ, պոչիկդ կտա՞ս ինձ, — խնդրում է աղվեսը։

-Իհարկե՝ ոչ, ես իմ պոչը շատ եմ սիրում, համ էլ այն շատ փոքր է քեզ համար։

Աղվեսը տխուր շարունակում է ճանապարհը։ Մեկ էլ հանդիպում է խոզուկին և խնդրում նրա պոչը։ Խոզուկը շատ է զարմանում և չի համաձայնում բաժանվել իր պոչիկից։ Աղվեսը գնում է առաջ և հանդիպում է տարբեր կենդանիների, բայց ոչ մեկը չի ցանկանում տալ նրան իր պոչը։ Վերջապես աղվեսը հասնում է տատիկի մոտ։ Նա այնքան հոգնած է լինում, որ պառկում է տատիկի բակում և քնում։ Երբ աչքերը բացում է, տեսնում է տատիկին, ով նրա համար մի գեղեցիկ պոչ էր բերել։ Տատիկը պոչը տալիս է նրան որպես պարգև այն բանի համար, որ աղվեսը չէր խել նրա կաթը։ Աղվեսը պոչը կցում է կցմցում է և ուրախ — զվարթ վերադառնում տուն։    

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով